Հաշվապահական

Մեր ծառայությունները
services
Հաշվապահություն

Ընկերության կողմից մատուցվող հաշվապահական հաշվառման ծառայությունները իր մեջ ներառում են.
Փոքր ու միջին ձեռնարկությունների համար հաշվապահական հաշվառման վարում համաձայն ՓՄԿՖՀՄ Ստանդարտների.
Խոշոր կազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարում համաձայն ՖՀՄ Ստանդարտների:
Հարկային և միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական հաշվետվությունների պատրաստում: Հարկային հաշվարկ հաշվետվությունների պատրաստում և ուղարկում, հիմնականում էլեկտրոնային եղանակով: Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական հաշվետվությունների պատրաստում ու ներկայացում օգտագործողներին (հիմնադիրներ, բանկեր, այլ օգտագործողներ)
Կադրային հաշվառում.
Աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի կազմում համաձայն գործող օրենսդրության, աշխատաժամանակի, արձակուրդայինների ու անաշխատունակության նպաստների հաշվառում: Աշխատավարձի հաշվարկ, վճարումների (բանկային փոխանցումով և կանխիկ) կազմում և այլն:
Ֆինանսական վերլուծություններ.
Կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի համար նախորդ տարվա կամ նախորդ մի քանի տարվա եկամուտների և ծախսերի վերլուծություն, շահութաբերության մակարդակի փոփոխություն, ֆինանսական վիճակի ներկայացում, նախորդ տարիների ազդեցությունը ապագա գործունեության վրա:
Հարկերի պլանավորում և օպտիմալացում.
Հարկերի վճարման օպտիմալացում (եկամուտների և ծախսերի ճիշտ պլանավորում), հարկային վճարումների պլանավորում ամբողջ տարվա համար խուսափելով վճարումների տատանումներից ու ֆինանսական բարդույթներից:
Բիզնես պլանների կազմում.
Համագործակցելով Ձեր կազմակերպության մասնագետների հետ, բիզնես պլանների կազմում ապագա ակընկալվող շրջանառության կամ կազմակերպության նոր գործունեության ծավալման ակընկալվող արդյունքների մասին:

Կապ
services
Խորհրդատվություն

Բացի բուն հաշվապահական ծառայությունների մատուցումից ընկերությունը մատուցում է նաև նույն բնագավառում խորհրդատվական ծառայություններ.
Այն է, եթե Ձեր կազմակերպությունում արդեն կա գործող հաշվապահական բաժին, մենք կարող ենք մատուցել խորհրդատվական ծառայություններ կազմվող հաշվարկ, հաշվետվությունների վերաբերյալ, առաջացող հարկային, հաշվապահական հարցերի վերաբերյալ և տալ սպառիչ պատասխաններ Ձեր կողմից նեկայացվող բոլոր հարցերին: Խորհրդատվական ծառայությունները մատուցվում են մեր աշխատակիցների, Ձեր հաշվապահական հաշվառման բաժին պարբերաբար այցելությունների միջոցով:
Մատուցվում են խորհրդատվական ծառայություններ ֆինանսական հաշվետվությունների կազմման հարցում: Կաջակցենք Ձեզ, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին օգտագործողների համար կազմվող ֆինանսական և այլ հաշվետվությունների պատրաստման հարցում:
Խորհրդատվական ծառայությունները իրենց մեջ ներառում են նաև հաշվապահական կամ ներքին հաշվառման ծրագրերի ներդրման և հետագա շահագործման հետ կապված աջակցություն

Կապ