Գնահատում

Մեր ծառայությունները
services
Գնահատում

Ընկերությունը կատարում է գնահատման աշխատանքներ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց պատվերով: Մատուցվող գնահատման ծառայությունները իր մեջ ներառում են ակտիվների գնահատում (անշարժ և շարժական գույք, ոչ նյութական ակտիվներ այլ ակտիվներ), կազմակերպությունների ֆինանսական վիճակի գնահատում (սեփական կապիտալ, բաժնետոմսեր), պարտավորությունների և բիզնեսի գնահատում համաձայն միջազգային ստանդարտների: Ինչպես նաև իրականացնում է ներդրումների արդյունավետության, ակտիվների և պարտավորությունների իրական արժեքների որոշման (արժեվորման, արժեզրկման) գնահատման աշխատանքներ: Կաջակցենք գնահատման արդյունքների հաշվապահական և հարկային ձևակերպումների հարցում:

Կապ
services
Վերլուծություն

Օգտվելով մեր կողմից առաջարկվող ֆինանսական վերլուծությունների ծառայություններից Դուք տեղեկացված կլինեք Ձեր գործունեության ուժեղ և թույլ կողմերին:
Առաջարկվող ծառայությունների այս փաթեթը իր մեջ ներառում է մասնավորապես փորձնական հաշվեկշռի և ֆինանսական հաշվետվությունների ուսումնասիրում, հարկային և այլ հաշվետվությունների ուսումնասիրում, առկա ռիսկերի բացահայտում, դրանց հնարավոր և արդյունավետ լուծումների առաջարկում: Ինչպես նաև կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի գործունեության հետ կապված եկամուտների և ծախսերի արդյունավետության հետազոտություն, ներքին վերահսկողության համակարգերի դիտարկում և վերլուծություն: Վերլուծական աշխատանքների շնորհիվ դիտարկվում է Ձեր գործունեության ավտոմատացման և ճիշտ պլանավորման համակարգերի, ծրագրային ապահովման, կառավարչական և այլ մեխանիզմների կիրառման արդյունավետությունը: Վերլուծության արդյունքում տրամադրվում է կատարված աշխատանքների և առաջարկների վերաբերյալ հաշվետվություն: Կաջակցենք ի հայտ եկած խնդիրների լուծման հարցում:

Կապ