Սեմինարներ

Մեր ծառայությունները
services
Սեմինարներ

Մեր սեմինարների մասնակցության արդյունքում Դուք իրազեկված կլինեք հարկային և հաշվապահական օրենսդրական փոփոխություններին և կստանաք սպառիչ պատասխաններ բոլոր թեմատիկ հարցերի վերաբերյալ:
Սեմինարները կազմակերպվում են հարկային, հաշվապահական օրենսդրական փոփոխությունների փաթեթների և հաճախ տրվող հարցերի հիման վրա: Սեմինարներում առկա թեմաների շուրջ Ձեզ հուզող հարցերի պատասխանները կգտնեք մեզ մոտ: Հետաքրքրող թեմաների համար (ինչպիսի թեմայով կցանկանայիք անցկացվեր սեմինարը) կարող եք տալ առաջարկություններ գրելով մեր էլեկտրոնային հասցեին կամ զանգահարելով մեր առաջարկների վերլուծության բաժին 099200630 կամ 091371922 հեռախոսահամարներով: Սեմինարները անցկացվում են ոլորտի փորձառու մասնագետների կողմից, երեկոյան ժամերին համապատասխան կահավորված դահլիճներում: Պարբերաբար մասնակցության դեպքում գործում է ճկուն գնային քաղաքականություն:

Գրանցվել
services
Դասընթացներ

Ուսուցման ընթացքում Ձեր կողմից ձեռք կբերվի համապատասխան գիտելիքներ ավելի արհեստավարժ հաշվապահ դառնալու համար: Ընկերությունը առաջարկում է դասընթացներ սկսնակ և գործող հաշվապահների, ինչպես նաև այն անձանց համար ովքեր կցանկանան սովորել հաշվապահություն և հարկային հաշվառում: Դասընթացները անցկացվում են տարբեր փաթեթներով:
Սկսնակներին առաջարկվում է հետևյալ փաթեթները՝
Փաթեթ 1 Հաշվապահական հաշվառում
Փաթեթ 2 Հարկային հաշվառում և օրենսդրություն
Փաթեթ 3 Հաշվապահական հաշվառում և հարկային օրենսդրություն
Փաթեթ 4 Ծրագրերի օգտագործումը հաշվապահական և հարկային հաշվառման մեջ (ՀԾ)
Գործող հաշվապահներին առաջարկվում է հետևյալ փաթեթները՝
Փաթեթ 5 Հարկային օրենսդրություն
Փաթեթ 6 ՓՄԿՖՀՄ Ստանդարտներ
Փաթեթ 7 ՖՀՄ Ստանդարտներ

Գրանցվել